Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի բոլոր ուղևորները մահացել են
Աշխարհ
Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԶԼՄ-ների տվյալները:
Ավելի վաղ, փրկարարները հաղորդել են, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է ավելի քան 100 մարմին, այդ թվում՝ 17 երեխայի: Իր հերթին, Reuters լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր փրկարարները ինքնաթիռի փլատակների տակից լսել են ուղևորների ձայներ:
«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքը, հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր (17 երեխա) և անձնակազմի 7 անդամ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից