Վթարված ինքնաթիռի «սև արկղերը» կվերծանվեն Ռուսաստանում
Աշխարհ
Եգիպտոսում կործանված Airbus-321 օդանավի ինքնագրիչները կվերծանվեն Ռուսաստանում: Այս մասին հայտնել է աղետի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի աղբյուրը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Իհարկե, քանի որ ինքնաթիռը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, պատկանում է ռուսական ավիաընկերությանը, ուրեմն արկղերը պետք է վերծանվեն և ուսումնասիրվեն Ռուսաստանում», - ասել է նա:
Ըստ նրա, ռուսական կողմը պնդելու է գործողության նման ընթացքի վրա:
Ավելի վաղ, Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը հերքել է ինքնաթիռի կործանման վայրում ինքնագրիչների հայտնաբերումը:
Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից