«Ալ-Քաիդան» առաջարկել է ահաբեկիչներին միավորվել Ռուսաստանի և Արևմուտքի դեմ պայքարում
Աշխարհ
«Ալ- Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրին կոչ է արել մուսուլմաններին միավորվել՝ Սիրիայում և Իրաքում Ռուսաստանից և Արևմուտքից բխող «սպառալիքին» հակազդելու համար: Նրա ուղերձը հրապարակվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված կայքերից մեկում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալևիները և «Հըզբոլլահը» միավորվում են մեր դեմ պայքարում։ Մի՞թե մենք ընդունակ չենք դադարեցնելու միմյանց միջև պայքարը և մեր համատեղ ջանքերն ուղղելու նրանց դեմ»,- ասվում է ահաբեկչի ուղերձում:
Գլխավոր թիրախը նա անվանել է ԱՄՆ-ն: Ալ- Զավահիրին զգուշացրել է ընդդիմադիրներին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, «Իսլամական պետություն» խմբավորման հետ հակամարտության մեջ չմտնել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից