Բաքվում 16-ամյա պատանի է կախվել
Աշխարհ
Բաքվի Սաբունչիի շրջանում նոյեմբերի 1-ին 16-ամյա պատանին կախվելով ինքնասպան է եղել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Սաբունչիի ոստիկանության վարչությունը:
Ըստ այդ տեղեկատվության՝ Բաքվի Զաբրաթ ավանում սեփական տան ձեղնարհարկում կախվել է 1999 թվականին ծնված Ասիֆ Մունասիբ օղլու Սուլեյմանովը: Ինքնասպանության պատճառը դեռևս հայտնի չէ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 190 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 12-ն անչափահասներ են եղել:
2014 թ. Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ն անչափահասներ են եղել: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին' 28, 2012 թվականին' 60, 2013 թվականին' 71 դեպք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից