Լոնդոնում պաշտոնապես մեկնարկել է Ծննդյան տոների սեզոնը
Աշխարհ
Լոնդոնում պաշտոնապես մեկնարկել է Ծննդյան տոների սեզոնը. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր առևտրական փողոցում՝ Օքսֆորդ-սթրիթում, նոյեմբերի 1-ի երեկոյան հանդիսավոր արարողության ժամանակ վառվել են տոնական լույսերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավանդաբար լուսավառությունը միացնելու պատիվը տրվում է աստղերից մեկին. այս տարի այն բաժին է ընկել ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգին:
Օքսֆորդ -սթրիթի երթևեկելի մասի վերևում վառվել են հինգ հարյուր ոսկեգույն և արծաթագույն լապտերիկներ: Այդ պահից խանութներում և առևտրական կենտրոններում պաշտոնապես մեկնարկում են տոնական ակցիաներն ու սպառավաճառքները: Դրանցից շատերը նոյեմբերի 1-ից արդեն զարդարված են Ծննդյան տոների տոնածառերով և լուսավորմամբ:
Նախորդ տարիներին Լոնդոնում Ծննդյան տոների սեզոնը բացել են Ռոբի Ուիլյամսը, Spice Girls խմբի մասնակիցները և այլ հայտնիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից