Հուրգադայից «Ուրալյան ավիաուղիների» A321 ինքնաթիռի թռիչքն ուշացել է 8 ժամով
Աշխարհ
«Ուրալյան ավիաուղիներ» ավիընկերությանը պատկանող Airbus A321 ինքնաթիռի թռիչքը Հուրգադայից Եգիպտոսի ավիացիոն իշխանությունների հրահանգով ուշացել է 8 ժամով: Այս մասին հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունից. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուրալյան ավիաուղիների» Հուրգադա-Պերմ U6-3028 չվերթն ուշացել է՝ Եգիպտոսի ավիացիոն իշխանություններից թռիչքի թույլտվությունը սպասելու պատճառով: Ինքնաթիռը գտնվում է լավ վիճակում»,- ասել է աղբյուրը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից