Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով 

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն. դեմոկրատական ուժեր

Աշխարհ

րհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, այդ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այդ մասին արված պաշտոնական հայտարարության մեջ «Ազգային խորհուրդը» նշել է, որ «Ալիեւների ռեժիմը հերթական անգամ բռնի ճանապարհներով ժողովրդից խլել է իշխանությունը»:

Նշվում է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն էր:

«Երկրում ռեպրեսիվ մթնոլորտը պահպանվեց նաեւ ընտրությունների ժամանակ: Ավտորիտար կառավարման ամբողջ ուժով շարունակվող պայմանում խոսք չէր կարող լինել ազատ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Բոլոր ընտրական տեղամասերը գտնվել են իշխանության վերահսկողության տակ, որտեղ իսպառ բացառվել է մրցակցային մթնոլորտը:

Հաշվի առնելով այս բոլորը, «Ազգային խորհուրդը» իշխանության առաջ հանդես էր եկել ազատ եւ արդարացի ընտրության համար պայման ստեղծելու մի քանի քաղաքական եւ իրավական փոփոխությունների պահանջով, ինչն անտեսվել է: Այդ պատճառով «Ազգային խորհուրդը» ընտրությունները բոյկոտելու որոշում էր ընդունել», -ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանում ընտրությունների համապատասխան պայման չստեղծվելու պատճառով դիտորդական առաքելությունից հրաժարվել է եվրոպական տարածաշրջանում ընտրությունները գնահատող միակ կառույցը' ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, ինչով, փաստորեն, բոյկոտել է դրանք:

Ընտրությունները բոյկոտեց նաեւ դրանց նախապես կեղծվելն ընդունած Եվրոպական միության խորհրդարանը եւ եվրոպական կառույցներին կոչ արեց դիտորդներ չուղարկել Բաքու:

Ադրբեջանի պատմության մեջ սա միջազգային մակարդակով բոյկոտի ենթարկված առաջին ընտրությունն է:

Ընտրական գործընթացն անցավ օրենքի զանգվածային խախտումներով, եւ ընդդիմության անվան տակ ընտրություններին միացած հասարակական-քաղաքական կառույցների բացարձակ մեծամասնությունը գործընթացի ընթացքում հետ վերցրեց թեկնածությունը: Գրանցված թեկնածուների, այդ թվում'անկախ 40 տոկոսից ավելին (500 հոգուց ավելի) հրաժարվեց մասնակցել ընտրությանը:

Չնայած այն բանին, որ փաստորեն իշխանությունն ընտրությունների գնաց առանց մրցակիցների, դարձյալ ընտրական արշավի հնարավորություն չստեղծեց, թեկնածուներին եթերի ժամանակ չհատկացրեց, անգամ ընտրությունների համար իմիտացիոն մթոլորտ չապահովեց: Առանց չափազանցելու կարող ենք ասել, որ ընտրողների մեծ մասն ընդհանուր առմամբ ընտրությունների անցկացումից անտեղյակ էր: Դրա արդյունքը եւս իրեն ցույց տվեց ընտրության օրը. ժողովուրդը բոյկոտեց ընտրությունը: «Ազգային խորհորդի» դիտարկումների համաձայն' այս ընտրություններում ընտրողների ակտիվությունը մո տ 10 տոկոսի շրջակայքում էր: Իշխանությունն աշխատեց իր կողմից նախապես ստեղծված «կարուսել» խմբերի հաշվին արհեստականորեն բարձրացնել ընտրությանը մասնակցության տոկոսը:

Իշխանությունը ոչ թե ընտրություն անցկացրեց, այլ օրինականացրեց ամիսներ առաջ կազմած պատգամավորների ցուցակը. այսինքն, պատգամավորները ոչ թե ընտրվեցին, այլ նշանակվեցին:

«Ալիեւների ռեժիմն այս ընտրություններում ամբողջությամբ ոչնչացրեց երկրում ընտրության ինստիտուտը: Դրանով ավելի մեծ հարված հասցվեց երկրում ընտրության ճանապարհով իշխանափոխության նկատմամբ մեր քաղաքացիների ունեցած հավատին: Նման ընտրության անցկացմամբ' իշխանությունն ավելի խորացրեց իր ժողովրդի եւ դեմոկրատական աշխարհի միջեւ անդունդը, ինչը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում իրեն եւս:

«Ազգային խորհուրդը» հայտարարում է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ ամբողջությամբ կեղծված է: Քաղաքական իշխանությունը վարչական բռնության ճանապարհով բացահայտ կերպով գրավել է օրենսդրական մարմինը եւ այն ձեւավորել ժողովրդի կողմից վստահություն չունեցող անձանցով: 20 տարուց ավելի երկրում տիրակալող Ալիեւների ռեժիմը հերթական անգամ ժողովրդի իշխանությունը բռնությամբ խլել է նրանից:»Ազգային խորհուրդը» հայտարարում է, որ այս ընտրությամբ ձեւավորված խորհրադարանը չի արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիմ չէ», -ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում անցկացված ընտրությունները չի ճանաչել նաեւ «Մուսավաթ» կուսակցությունը, որը հայտարարել է, թե ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, շատ ընտրատեղամասերոմ դիտորդներին հեռացրել են կամ սահմանափակել են քվեատուփերին հետեւելու հնարավորությունը, քվեարկությունից առաջ ընտրաթերթիկները դիտորդների մասնակցությամբ չեն հաշվարկվել, որոշ տեղամասերում առավոտվանից քվեատուփերը լցված են եղել ընտրաթերթիկներով, դիտվել է քաղաքացիների խիստ ցածր ակտիվություն:

The Washington Post թերթն անդրադարձել է Ադրբեջանում բոյկոտի ենթարկված ընտրություններին' նշելով, որ առաջին անգամ է, որ ԵԱՀԿ-ը չի հետեւել այդ երկրի ընտրություններին:

Ամերիկյան թերթը գրել է, որ Ադրբեջանն ընտրություններն անցկացրել է Արեւմուտքի քննադատությունների ֆոնին, միջազգային կազմակերպությունները կառավարությանը մեղադրում են խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ, առաջատար ընդդիմադիր կազմակերպությունները բոյկոտել են ընտրությունը:

Նշենք, որ Ադրբեջանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իր հաղթելու մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց
Ամենադիտված