Ռուսական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 խոշոր մաս
Աշխարհ
Եգիպտոսում՝ ռուսական А321 օդանավի կործանման վայրում, որոնողական խմբի անդամները գտել են ֆյուզելյաժի 12 խոշոր մաս։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ագաֆոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս պահին հայտնաբերվել է ֆյուզելյաժի 12 մաս և անձնական իրեր։ Քննարկում ենք անձնական իրերը Կահիրե ուղարկելու հարցը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ որոնողական աշխատանքներին մասնակցում է 84 մարդ։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության Airbus-321 օդանավը թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից