A321-ի կործանման հարցով հանձնաժողովը Թուրքիայից օդանավի ստուգումը հաստատող փաստաթղթավորում կպահանջի
Աշխարհ
Եգիպտոսում А321 ռուսական օդանավի կործանման ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը թուրքական ավիացիոն իշխանություններից փաստաթղթավորում կպահանջի ինքնաթիռի տեխնիկական վիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ի թղթակիցը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Ինչպես նշվում է, որ 2014 թ. ինքնաթիռը տեխնիկական սպասարկում է անցել հենց Թուրքիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսում կործանված А321 ռուսական օդանավի «մետաղի հոգնածության» ստուգումը նույնպես իրականացվել է 2014 թ.:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից