Կրեմլում չեն բացառել Аirbus A-321-ի ահաբեկչության վարկածը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկա պահին պետք չէ բացառել Եգիպտոսում A-321-ի կործանման որևէ տարբերակ: Ըստ նրա՝ ռուսական իրավապահ մարմինները նոր են սկսել ավիաաղետի պատճառների հետաքննությունը. փոխանցում է ren.tv-ն:
«Հիմա պետք չէ բացառել որևէ տարբերակ, հետաքննությունը նոր է սկսվում իր աշխատանքը: Ներկա պահին մենք չենք կարող ասել, թե տարբերակներից որ մեկը կխթանի հետաքննության գործողության առաջընթացին»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ կարիք չկա շահարկելու այն ենթադրություններն ու կարծիքները, որոնք դեռևս ապացուցված չեն:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզու օդային տարածքում՝ թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից