ԱՄՆ-ի արբանյակը A321-ի կործանումից առաջ ջերմային բռնկում է գրանցել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ամերիկյան ինֆրակարմիր արբանյակը Սինայի թերակղզու վրա ջերմային բռնկում է գրանցել, երբ երկնքում էր «Կոգալիմավիա» ավիաընկերության Aisrbus A321 ուղևորատար ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Նշվում է, որ մասնագետներն ուսումնասիրում են արբանյակի տվյալները՝ պարզելու համար, թե ինչը կարող էր բռնկում առաջացնել: Ըստ հեռուստաալիքի՝ պատճառներից մեկը կարող էր լինել վառելիքի բաքում կամ շարժիչում պայթյունը, չի բացառվում է նաև ռումբի դետոնացիան:
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի պնդմամբ՝ բռնկումը գործնականում բացառում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել երկրից արձակված հրթիռի պատճառով: Այդ դեպքում, նրա խոսքերով՝ կգրանցվեր ջերմային հետք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից