Սիրիայում ՌԴ ավիատիեզերական ուժերը ոչնչացրել են այլ երկրներից գրոհայինների պատրաստման ճամբարը
Աշխարհ
Հալեպի արվարձանում ՌԴ ավիատիեզերական ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների պատրաստման ճամբարը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է lifenews-ը:
«Հալեպի արվարձանում Սու-34 ռմբակոծիչը հարված է հասցրել ճամբարին, որը նախատեսված է գրոհայինների պատրաստման համար, ովքեր եկել են այլ երկրներից: Ավիառումբերի հարվածի արդյունքում ոչնչացվել են զինամթերքի պահեստը և ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքը», - ասել է Կոնաշենկովը:
Բացի այդ, գեներալ-մայորը նշել է, որ ՌԴ ավիատիեզերական ուժերի ավիացիոն խումբը վերջին երկու օրերի ընթացքում հարվածներ է հասցրել Սրիայում ահաբեկիչների 237 օբյեկտներին


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան