Միխեիլ Սաակաշվիլիի տեղը բանտում է. Ղարիբաշվիլի
Վրաստան
«Եթե ինձ հարցնելու լինեք՝ Միխեիլ Սաակաշվիլիի տեղը բանտում է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի իր պաշտոնակցի հետ Տալլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ էստոնացի լրագրողի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել Վրաստանում, դա հաստատող ձայնագրությունները զետեղված են ուկրաինական կայքում: Եթե հարցնեք Վրաստանի բնակչության մեծամասնությանը՝ նրանք կասեն, որ Միխեիլ Սաակաշվիլին տեղ չունի Վրաստանի քաղաքականության մեջ: Եթե ինձ հարցնելու լինեք՝ նրա տեղը բանտում է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից