Սաուդցի արքայազնին կասկածում են ԻԼԻՊ-ի հետ կապերի մեջ
Աշխարհ
Սաուդցի արքայազնին, ով հոկտեմբերի 26-ին ձերբակալվել էր Բեյրութի օդանավակայանում երկու տոննա թմրամիջոցով, կասկածում են ԻԼԻՊ-ի հետ կապերի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռուսկայա վեսնա» պորտալը՝ հղում անելով լիբանանյան իշխանություններին:
Մասնավորապես, ինչպես հարցաքննության ժամանակ խոստովանել է ձերբակալված արքայազնը, թմրահաբերը նա ձեռք է բերել Էզ Էդ-Դին ընտանիքից, որը բնակվում է Սիրիային սահմանակից Արսալ նահանգում։ Տեղի հատուկ ծառայությունները կասկածում են, որ այդ ընտանիքի անդամները պատկանում են «Իսլամական պետության» լիբանանյան բջջին։
Ինչպես պատմել է Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզը՝ թմրանյութն իրեն արժեցել է 30 մլն դոլար:
Պորտալը՝ հղում անելով անվտանգության լիբանանյան ծառայությանը, հայտնում է, որ այդ նյութերը կարող էին նախատեսված լինել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից