Սիրիայի ահաբեկչական խմբավորումները շնորհավորական նամակ են հղել Էրդողանին
Աշխարհ
Սիրիայում գործող 12 ահաբեկչական խմբավորումներ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական նամակ են հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով «Ալ Գուդսուլ Արաբի» թերթին:
Շնորհավորական նամակ ուղարկած ճանաչված ահաբեկչական խմբավորումների մեջ են նաև իրենց հատուկ դաժանությամբ անմեղ մարդկանց սպանություններով հայտնի «Ջեյսուլ Իսլամ» և «Ահրար էշ Շամ» կազմակերպությունները:
Էրդողանին առանձին շնորհավորել է նաեւ «Ազատ Սիրիայի բանակ» ահաբեկչական խմբավորումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից