Եվս մեկ ավիաընկերություն հրաժարվել է Սինայի թերակղզու վրայով թռչելուց
Աշխարհ
TEZ TOUR, IFLY չարթերային գործընկերը որոշել է չեղյալ հայտարարել Սինայի թերակղզու վրայով անցնող բոլոր թչիքները, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ, մի շարք ռուսական և արտասահմանյան ընկերություններ որոշել են զերծ մնալ Սինայի թերակղզու վրայով թռիչքներից: Նրանց թվում են՝ FlyDubai, Air France, Lufthansa, Air Arabia և Emirates Airlines-ը:
«Իրենց երթուղու փոփոխման մասին հաղորդել են «Ուրալյան ավիաուղիները», «Օրենբուրգի ավիաուղիները», NordWind-ը, IFLY-ը (TEZ TOUR տուր օպերատորի չորրորդ գործընկերը), ինչպես նաև «Կոգալիմավիան»,- Ռուսաստանում տուրօպերատորների ասոցիացիային մեջբերում է գործակալությունը:
Հոկտեմբերի 31-ին Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող «Կոգալիմավիայի» Airbus A321-ն ընկել է Եգիպտոսի Սինայի թերակղզում, ինքնաթիռում գտնվող 217 ուղևորը և անձնակազմի յոթ անդամները զոհվել են։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից