Բրազիլիայում մեկուկեսամյա տղան մահացու կրծոտել է թունավոր օձին
Աշխարհ
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի Մոստարդաս քաղաքում Լորենցո անվամբ մեկուկեսամյա փոքրիկը տան բակում գտել է թունավոր օձի և մահացու կրծոտել սողունին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Radio Gaucha-ն:
Երեխայի մայրը՝ Ջեյն Ֆերեյրան, պատմել է, որ երբ ինքը դուրս է եկել բակ, տեսել է, թե ինչպես է իր տղան խաղում սողունի հետ՝ կծոտելով դրան, նրա բերանն ու ձեռքերը եղել են արյան մեջ: Կինը հայտնել է, որ ինքն ստիպված է եղել օգնության կանչել ամուսնուն, որպեսզի Լորենցոյին ստիպեն բաց թողնելու օձին:
Միջադեպից հետո տղային տարել են քաղաքային հոսպիտալ: Բժիշկները երեխայի մոտ թունավորման ոչ մի ախտանիշ չեն հայտնաբերել և ծնողներին հավաստիացրել են, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից