Սիրիայի ընդդիմությունն Ասադի կողմնակիցներին որպես «կենդանի վահան» է օգտագործում. Daily Mail
Աշխարհ
Դամասկոսի արվարձան Դումայում տասնյակ տղամարդիկ և կանայք փակված են մետաղական վանդակներում: Նրանք օգտագործվում են սիրիական ընդդիմության կողմից որպես «կենդանի վահան», գրում է Daily Mail թերթը:
Բնակիչներից շատերը նշում են, որ դա օդային հարվածները կանխելու միակ միջոցն է, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի հարձակվի իր կողմնակիցների վրա: Հաղորդվում է, որ քաղաքում ու նրա շրջակա տարածքներում պատանդ վերցված սիրիացիներով ավելի քան 100 վանդակ է նկատվել:
YouTube կայքում հրապարակված տեսանյութում վանդակներում փակված տղամարդիկ ու կանայք խուճապի մեջ խնդրում են իրենց ազատ արձակել, ընդգծում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից