Airbus 321-ի ուղևորները մահացել են մի քանի րոպեի տարբերությամբ
Աշխարհ
Մասնագետներին հաջողվել է պարզել Եգիպտոսում կործանված Airbus 321 օդանավի ուղևորների մեծ մասի մահվան մոտավոր ժամանակը։ Քննչական մարմիններում Lifenews-ի ունեցած աղբյուրների համաձայն՝ օդանավի բոլոր ուղևորները զոհվել են գրեթե նույն ժամանակ. նրանց մահը վրա է հասել 5-7 րոպե տարբերությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եզրակացությունները վկայում են այն մասին, որ օդանավում արագ տեմպերով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Airbus 321-ի զոհերի ինքնությունը կպարզեն թարթիչների և մազերի միջոցով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերել են 200 կենսաբանական մաս, որոնցից հնարավոր է եղել «հավաքել» 146 մարմին։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին դուրս է եկել Եգիպտոսից և թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից