Ֆրանսիայի տիեզերական կենտրոնը հրապարակել է արբանյակային լուսանկար А321-ի կործանման վայրից (լուսանկար)
Աշխարհ
Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնը հրապարակել է արբանյակային լուսանկարներ Եգիպտոսում Airbus A321-ի կործանման վայրից։ Pliades-1A ֆրանսիական արբանյակից ստացված լուսանկարները հայտնվել են կենտրոնի պաշտոնական կայքում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սև բիծը՝ շրջապատված անապատներով և լեռնային բնապատկերներով, Airbus A321»-ի կորպուսն է»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Տեսանելի են այս ու այն կողմ ցրված բեկորները։
Նկարահանումն արվել է նոյեմբերի 1-ին։
Pliades-1A արբանյակը ուղեծրում է գտնվում 2011 թվականից և կիրառվում է Երկրի մակերևույթի զոնդավորման համար։



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան