Վրաստանում դատարանը «Ռուսթավի» հեռուստաալիքը վերադարձրել է նախկին սեփականատիրոջը
Աշխարհ
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է փոխել Վրաստանի «Ռուսթավի-2» հանրաճանաչ հեռուստաալիքի սեփականատիրոջը: Դատարանի վճռին համապատասխան՝ հեռուստաընկերության բոլոր բաժնետոմսերը պետք է վերադարձվեն վերջինիս նախկին սեփականատիրոջը՝ գործարար Քիբար Խալվաշիին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:
Ինչպես հայտարարել է Խալվաշին, բաժնետոմսերը վաճառելու որոշումն ինքն ընդունել է 2006 թվականին կառավարության, ներառյալ այն ժամանակ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճնշման ներքո: Օգոստոսին Խալվաշիի հայցով կալանք էր դրվել հեռուստաալիքի ունեցվածքի վրա:
«Ռուսթավի-2»-ը բարձր վարկանիշով ալիք է և աչքի է ընկնում իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ:
«Ակնհայտ է, որ այս վճիռը բացարձակապես իրավաբանական ուժ չունի և ոչ մի կարգի հետևանքներ չի կարող ունենալ: Այն կարող է օգտագործվել որպես սոսկ այն բանի ապացույց, որ Բիձինա Իվանիշվիլին և նրա վարչակարգը դադարել են արդար դատարանի մասին խոսելուց, և դրանից նույնիսկ երևութականություն չի մնացել»,- դատարանի վճիռը հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից