ՌԴ ՊՆ-ն անհանգստացած է Աֆղանստանում ԻՊ-ի ազդեցության աճով
Աշխարհ
ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ռուսական կողմն անհանգստացած է Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կենտրոնացմամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Աֆղանստանում նկատվում է «Իսլամական պետության» աճող ազդեցությունը, որն արդեն հաստատվել է հանրապետության 34 նահանգներից 25-ում: Անհանգստացած ենք հյուսիսային շրջաններում՝ Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանների մոտ գրոհայինների կենտրոնացմամբ»,- ասել է նա:
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ԻՊ-ի կազմում ընդգրկված է 25-30 հազար օտարերկրացի, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից