ԵՄ-ի ԱԳ նախարարները նոր արտահերթ հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ
Աշխարհ
Եվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 9-ին նոր արտահերթ հանդիպում կանցկացնեն միգրացիայի խնդրի շուրջ: Այդ մասին ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը հայտարարել է Աթենքի օդանավակայանում՝ Սիրիայից եւ Իրաքից առաջին 30 միգրանտները՝ Լյուքսեմբուրգ ուղարկման արարողությանը:
«Նոյեմբերի 9-ին ԵՄ-ի ԱԳ նախարարները նոր արտահերթ հանդիպում կունենան Բրյուսելում, եւ ես եկել եմ այստեղ այն նախապատրաստելու, փախստականների խնդրի վերաբերյալ նոր որոշումներ ընդունելու համար,-ասել է նա: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել միասնական Եվրոպայի կառուցումը՝ առանց տարանջատիչ պատերի»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից