Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով զոհվել է ավելի 40 մարդ
Աշխարհ
Ավելի քան 40 մարդ է զոհվել Հարավային Սուդանում ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի ուշ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Ուեկը հաստատել է, որ զոհվել է 41 մարդ։ 2 մարդ ողջ է մնացել։ Նրանցից մեկն անձնակազմի անդամ է, մյուսը՝ երեխա։
Նշվում է, որ անձնակազմի 5 անդամները ռուս են եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Ան-12 ինքնաթիռն ընկել է թռիչքից անմիջապես հետո՝ Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից