Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել բողոքի ակցիաների ֆոնին
Աշխարհ
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հրաժարական Է տվել բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Բուխարեստի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Ավելի քան 20 հազար ցուցարարներ պահանջել են կառավարության ղեկավարի, ներքին գործերի նախարարի եւ այն շրջանի ղեկավարի հրաժարականը, որում գտնվում էր ակումբը, եւ իշխանությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ:
Պոնտայի հետ միասին լիազորությունները վայր կդնի նաեւ նախարարների ամբողջ կաբինետը:
«Ինչ-որ մեկը պետք է ստանձնի տեղի ունեցած պատասխանատվությունը: Դա լուրջ հարց է, եւ մենք խոստանում ենք իրադրության արագ կարգավորում»,-Reuters-ը մեջբերել է կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լ Դրագնյայի խոսքը:
Գիշերային ակումբում հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Համերգի ժամանակ այնտեղ կիրառել են հրատեխնիկա, թեեւ ակումբի սեփականատերը դրա օգտագործման թույլատրագիր չի ունեցել: Հրավառության հետեւանքով ակումբում բռնկած հրդեհը խլել է այնտեղ գտնվող 400 մարդկանցից 32-ի կյանքը: Ակումբի սեփականատերերն արդեն ձերբակալված են: Նրանց կասկածում են չկանխամտածված սպանության մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից