ԶԼՄ-ները հրապարակել են A321-ի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները
Աշխարհ
Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները ցույց են տվել, որ օդաչուներն իրար մեջ ինքնաթիռում տեխնիկական անսարքություններ չեն քննարկել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրին:
Պարբերականի տեղեկությամբ՝ անձնակազմը գործնականում ժամանակ չի ունեցել ոչ աշխատանքային իրավիճակին արձագանքելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռադարներից ինքնաթիռի անհետացման պահին ձայնագրության մեջ նախորդել են «աշխատանքային թռիչքին ոչ բնորոշ ձայներ», սակայն օդաչուներն աղետի ազդանշան չեն տվել, ոչ աշխատանքային իրավիճակն ինքնաթիռում տեղի է ունեցել հանկարծակի և անսպասելի է եղել թռիչքի անձնակազմի համար:
А321-ի զոհերի մարմիններն ուսումնասիրած եգիպտացի դատաբժշկական փորձագետը հայտարարել է, որ զոհերի վնասվածքների բնույթը կարող է վկայել ինքնաթիռում պայթյունի մասին: Նրա խոսքով՝ աճյունների մեծ մասի նույնականացման համար պահանջվում է գենետիկ փորձաքննություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից