Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ իշխող կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) տարած հաղթանակի կապակցությամբ. փոխանցում է APA լրատվական գործակալությունը:
Պուտինն Ալիևին մաղթել է պետական գործունեության նորանոր հաջողություններ, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարգավաճում։ Ալիևն իր հերթին ուշադրության ու շնորհավորանքի համար շնորհակալություն է հայտնել Պուտինին։
Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման համար և վստահություն են հայտնել, որ այդ կապերն էլ ավելի կխորացվեն հետագայում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից