«Ռոյթերս» գործակալությունը տեսանյութ է հրապարակել Սուդանում բեռնատար ինքնաթիռի վթարի վայրից
Աշխարհ
«Ռոյթերս» միջազգային գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հարավային Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի վթարի վայրից: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով' վթարված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,- նշում են ԱԳՆ-ից:
Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից