«Կոգալիմավիան» դադարեցնում է A321 բոլոր օդանավերի թռիչքները
Աշխարհ
«Կոգալիմավիան» «Ռոստրանսնադզորին» է հանձնել ավիաընկերության լրացուցիչ ստուգումների ընթացքում A321 բոլոր հանրանավերի շահագործման դադարեցման վերաբերյալ հրամանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտնել է «Ռոստրանսնադզորը»:
«Կոգալիմավիայի» գործունեության արտապլանային ստուգման շրջանակներում գերատեսչությունն ստուգել է նախքան ռիսկերի գնահատումը A321-երը շահագործման չթույլատրելու մասին տեսչական կարգադրության կատարումը:
«Ընկերությունը սահմանված ժամկետներում «Ռոստրանսնադզոր» է ներկայացրել ավիաընկերության կողմից լրացուցիչ ստուգումների և ճշգրտման միջոցառումների կատարման ընթացքում A321 բոլոր օդանավերի շահագործման դադարեցման մասին հրամանները՝ հաշվի առնելով մեծ բարձրության վրա կրեյսերական թռիչքի ժամանակ А321 EI-BTY օդանավի կառուցվածքի հանկարծական քայքայման մասին առկա տեղեկատվությունը»,- հաղորդել է գերատեսչությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից