Մեծ Բրիտանիան հնարավոր է համարում ԻՊ-ի ներգրավվածությունը ռուսական ինքնաթիռի կործանման հարցում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտնել է հիմքերի առկայության մասին, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատու է Եգիպտոսում Airbus-А321 ռուսական ինքնաթիռի աղետի համար: Այս մասին փոխանցում է Sky News-ը:
«ԻԼԻՊ-ը ստանձնել է ռուսական ինքնաթիռի աղետի պատասխանատվությունը: Մենք նայում ենք ողջ տեղեկատվական պատկերին, այդ թվում՝ տվյալ հայտարարությանը, իհարկե նաև շատ այլ տեղեկությունների (որոնք հաստատում են դա), այդ պատճառով դրա հավանականությունն իրական է»,- նշել է Համոնդը:
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, բրիտանական կառավարությունը մտավախություն է հայտնել, որ աղետի պատճառ կարող էր դառնալ պայթուցիկ սարքը: Համոնդն ավելի ուշ նաև նշել է, որ հավանաբար ինքնաթիռում ռումբ է դրված եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից