Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու ցանկություն է հայտնել
Աշխարհ
Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հանրագիր էր հայտնվել՝ Սաակաշվիլիին վարչապետ նշանակելու առաջարկությամբ: Այն անհրաժեշտ թվով ձայներ էր հավաքել պետության ղեկավարի կողմից դրա քննարկման համար: Ավելի ուշ Պորոշենկոն նշել էր, որ Սաակաշվիլին հիանալի վարչապետ կդառնար, բայց Վրաստանի համար: Դրա հետ մեկտեղ նախագահը ճշտել էր, որ, Ուկրաինայի օրենսդրության համաձայն, վարչապետին նշանակում է ոչ թե ինքը, այլ երկրի խորհրդարանը:
«Ես կցանկանայի մասնակցել մեծ վերափոխումներին ու բարեփոխումներին, եւ ցանկացած կարգավիճակում ես կարող եմ դա անել… Ես ցանկանում եմ լինել բարեփոխումների դրոշակակիրը»,- ասել է Սաակաշվիլին Politico հրատարակությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով Ուկրաինայի վարչապետի պաշտոնում իր նշանակվելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Սաակաշվիլիի խոսքով՝ մարզային վարչակազմում աշխատանքն այն չէ, ինչի մասին ինքը երազում էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից