Բավարիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 2 մարդ
Աշխարհ
Բավարիայում գնացքի և բեռնատարի բախման զոհերի թիվը հասել է երկուսի: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Ըստ գործակալության՝ զոհվել են գնացքի և բեռնատարի վարորդները: Բեռնատարի երկրորդ ուղևորը չի վիրավորվել: Լուրջ վնասվածքներ է ստացել չորս մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բավարիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 21-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ գնացքը, որում եղել է շուրջ հիսուն ուղևոր, բեռնատարի է հարվածել անցուղում և այն իր հետ երկաթուղային պաստառով քարշ է տվել շուրջ մեկ կիլոմետր: Բախումից հետո գնացքը և բեռնատարը բռնկել են:
Ծանր վիրավորվածներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից