Սիրիական բանակը պատրաստվում է ԻԼԻՊ-ի գրոհայիններից ազատել Պալմիրան
Աշխարհ
Սիրիական բանակը պատրաստվում է ազատել Պալմիրան: Հնագույն քաղաքը գրավել են «Իսլամական պետության» գրոհայինները: Նրանք համաշխարհային ժառանգության մեծ թվով օբյեկտներ են ոչնչացրել: Ահաբեկիչները ոչնչացրել են նույնիսկ Պալմիրայի այցեքարտ համարվող՝ հնագույն հաղթակամարը: ՌԴ ավիացիայի աջակցությամբ Սիրիայի զինվորականներին արդեն հաջողվել է հետ գրավել Հոմս նահանգում կարևոր բարձունքները, հայտնում է ren.tv-ն:
«Մեր զինված ուժերը շարժվում են դեպի Պալմիրա: Նախօրեին մենք ոչնչացրել ենք ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկայի վեց միավոր, ինչպես նաև զինամթերքի պահեստներ»,- ասել է սիրիական բանակի ներկայացուցիչ Ալի Մուայեբը:
Սիրիայի բանակի մուտքն այդ պահեստներին ապահովել են ռուսական ինքնաթիռները: Սու-24 ռմբակոծիչները ռմբակոծել են ահաբեկիչների տարածքը: Այն գտնվում էր Պալմիրայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան