Ադրբեջանում որդին սպանել է մորը
Աշխարհ
Ադրբեջանի Եվլախի շրջանում Աշաղը Բուջաղ գյուղի 33-ամյա բնակիչ Մուսա Նասիրովը սպանել է իր 63-ամյա հարազատ մորը' Օֆելիա Աբդուլլաեւային, եւ դիակը թաղել իր տան բակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' հղում կատարելով Եվլախի շրջանային ոստիկանության վարչությանը:
Ոստիկանության աշխատակիցները կնոջ մարմինը հայտնաբերել են տան բակում:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների միմյանց սպանության 19 եւ ամուսինների միմյանց սպանության 16 դեպք է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից