Սաուդյան Արաբիան փակել է իր օդային տարածքը Եմենից թռչող ՌԴ ԱԻՆ Իլ-76-ի համար
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները փակել են ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի մուտքն իրենց օդային տարածք: Դիսպետչերները հայտնել են օդաչուներին, որ երկրի օդային տարածքով թռչելու հարցում նրանք չեն ստացել: Հետևաբար, Իլ-76-ը հարկադրաբար վերադարձել է Սանայի օդանավակայան: Այդ ինքնաթիռը հումանիտար բեռ է հասցրել երկիր: Իսկ վերադառնալու ճանապարհին վերցրել է Եմենի բնակիչներին, ովքեր ցանկանում էին հեռանալ հակամարտության գոտուց. փոխանցում է ren.tv-ն:
«Ինչպես մեզ բացատրեցին, ինքնաթիռը չէր կարող թռչել Սանայից՝ պայմանավորված սխալով, որը տեղի է ունեցել դիսպետչերական կետում: Այնուհետև Սանայի օդային տարածքը փակվել է», - ասել է Եմենում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Չեռնոբիլը:
Եմենի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր թույլտվություններն արդեն ձեռք են բերվել: Հետևաբար, ինքնաթիռը պետք է թռիչք կատարի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից