Բրիտանական իշխանությունները Շարմ էլ-Շեյխից սկսել են իրենց զբոսաշրջիկների տարհանումը
Աշխարհ
Բրիտանական իշխանությունները սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրից: Ինչպես հայտնում է LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից, տվյալ պահին Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանում կուտակվել է 9-ից մինչև 20 հազար բրիտանացի զբոսաշրջիկ, ովքեր ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին 29 չվերթով պետք է տուն թռչեն:
Միևնույն ժամանակ, ըստ LifeNews-ի թղթակցի, տեղական իշխանություններն անվտանգությունն ուժեղացնելու ողղությամբ արտակարգ միջոցներ չեն ձեռնարկել: Օդանավակայանի մոտակայքում չեն նկատվել զինված պարեկայիններ, և եթե չլիներ տարհանումը, ապա արտաքին միջավայրը ոչ մի բանով չէր տարբերվի օդանավակայանի սովորական աշխատանքային օրից:
Բրիտանական իշխանությունները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ, ռուսական Airbus A321 ինքնաթիռի աղետի պատճառը պայթուցիկ սարքն է եղել: Դրանով պայմանավորված՝ արգելել են ավիաընկերություններին թռչել Շարմ էլ-Շեյխ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից