Ինդոնեզիայում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից
Աշխարհ
Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում (Ճավա կղզի) Boeing 737 մարդատար ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Jakarta Globe թերթի Էլեկտրոնային տարբերակին, Batik Air ավիաընկերության հանրանավը ժամանել Էր Ջակարտայից:
Միջադեպի հետեւանքով ինքնաթիռում գտնվող 167 հոգուց ոչ ոք չի տուժել:
Հրատարակության տվյալներով՝ վայրԷջք կատարելիս կոտրվել Է հանրանավի շասսիի առջեւի կանգնակը: Ինքնաթիռի կանգնելուց հետո դրանում բոլոր գտնվողները տարահանվել են, օդանավի բռնկում տեղի չի ունեցել: Օդանավակայանի աշխատանքը դադարեցված Է մինչեւ միջադեպի հետեւանքների լիակատար վերացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից