ԱՄՆ-ի անօդաչուները ռմբակոծում են հարսանիքները, այլ ոչ թե ահաբեկիչներին. Սնոուդեն
Աշխարհ
ԱՄՆ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան անօդաչուների հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստները բացատրվում են այն բանով, որ որպես թիրախ օգտագործվում են բջջային հեռախոսները, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Նրանք թիրախավորում են ոչ թե կոնկրետ քաղաքացուն, այլ նրա հեռախոսը: Եվ նրանք չգիտեն՝ այդ պահին հեռախոսն իր ձեռքում է բռնել ահաբեկչն ինքը, թե նրա մայրը: Ահա թե ինչու անօդաչուների շատ հարվածներ ձախողվում են, և թե ինչու են դրանք կրակում հարսանեկան խնջույքներին»,- ասել է Սնոուդենը:
Հոկտեմբերին The Intercept-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայել են այն մասին, որ ամերիկյան անօդաչուներից զոհվածների 90 տոկոսը խաղաղ բնակիչներ են: Դրանից հետո, ԱՄՆ-ի պաշտոնական փաստաթղթերում այդ զոհերն անվանվել են «ոչնչացված թշնամիներ»:
Էդվարդ Սնոուդենը կարծում է, որ «չի եղել ոչ մի «Իսլամական պետություն»» մինչև ԱՄՆ-ն չի սկսել ռմբակոծել Սիրիան և Իրաքը: Անօդաչուների օգտագործումն «ավելի շատ ահաբեկիչներ է ստեղծում քան սպանում»: Նրա խոսքով՝ այդ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը ծնվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետևանքով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից