Եգիպտացի փորձագետները հաստատել են ռուսական օդանավում ահաբեկչության փաստը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
А321 ռուսական օդանավի հերմետիկության խախտումը տեղի է ունեցել ռումբի պայթյունի պատճառով, որն ահաբեկիչները գաղտնի տեղադրել են օդանավում։ Ինչպես փոխանցում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ավիաաղետի հետաքննությանը մոտ աղբյուրին պայթուցիկ սարքն ակտիվացվել է ժամանակաչափի օգնությամբ։
Եգիպտացի փորձագետները կարծում են, որ եթե պայթուցիկը տեղադրվել է ինքնաթիռի պոչամասում, ապա նրան միացված կլիներ հատուկ սարք, որը գործելու էր որոշակի բարձրության հասնելուց հետո ճնշման անկման դեպքում։
Փորձագետները չեն կասկածում, որ Սինայի զինյալներն ամենավտանգավորներից մեկն են, և որ նրանց հնարավորություններն անսահման են։ Ահաբեկիչները հեշտությամբ կարող էին մուտք գործել օդանավ և այնտեղ տեղադրել պայթուցիկ։ Բացի այդ՝ զինյալները մշտապես գործում են շատ գրագետ, ինչի համար էլ ունակ են ամեն բարդության ահաբեկչության։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը