Ահաբեկիչն Իտալիա է ժամանել ներգաղթյալների նավակով. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Յոթ տարվա ազատազրկման դատապարտված թունիսցի ահաբեկիչ Բեն Նեսրա Մեհդին ձերբակալվել է սիցիլիական ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Մեհդին դատապարտվել է «Իսլամական պետության» հետ կապված մարդկանց խմբի համար ահաբեկչական գործողություններ ծրագրելու համար։
Նա ապաստան էր խնդրել Հյուսիսային Եվրոպայում։
Ինչպես պարզվել է՝ պայթուցիկ նյութերի գծով փորձագետը, ով կապեր է ունեցել Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ջիհադիստներին աշխատանքի ընդունող կազմակերպությունների հետ, եղել է 200 ներգաղթյալների շարքում, ովքեր ծովում փրկվել էին հոկտեմբերի 4-ին։
Չնայած մտացածին անվանը՝ մատնահետքերը մատնել են նրա ինքնությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից