Մեքսիկայում ձերբակալել են խոշոր թմրակարտելի ղեկավարին
Աշխարհ
Մեքսիկայի իրավապահ մարմինները Կերետարո քաղաքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի պարագլուխներից մեկին՝ 40-ամյա Մարտին Նավարո Էսկուտիյուին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հանցագործը, որին հետախուզում էին կանխամտածված սպանության և ահաբեկչության մեղադրանքով, պատասխանատու էր Հուանախուտո նահանգի հանցագործ համայնքի գործողությունների համար:
«Խալիսկո-Նոր սերունդը» հայտնվել է 2009 թվականին և անցած տարիների ընթացքում դարձել Մեքսիկայի ամենադաժան թմրակարտելներից մեկը: Այն զբաղվում է մաքսանենգությամբ, թմրանյութերի վաճառքով, դրամաշորթությամբ և առևանգումներով՝ փրկագին ստանալու նպատակով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից