Սիրիա կարող են ուղարկվել ԱՄՆ-ի զինվորականների նոր խմբեր. Պենտագոն
Աշխարհ
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերի խոսքով՝ Սիրիայում կարող են տեղակայվել ամերիկյան լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ։ Որպես պայման նշվել է մերձարևելյան երկրում լրացուցիչ ուժերի առկայությունը, որոնք կարող են լինել ԱՄՆ-ի գործընկերներն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում, փոխանցում է Deutsche Welle-ն:
Քարթերի հայտարարությունը հնչել է մոտ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց մոտ 50 հատուկջոկատայինի Սիրիա ուղարկելու մասին, որոնք պետք է աջակցեն ԻՊ-ի դեմ պայքարող «չափավոր» ընդդիմադիր խմբերին։
Քարթերը նշել է, որ ամերիկյան ստորաբաժանումների տեղակայումը նախատեսված է ընդդիմության ջոկատներին ուսուցանելու և նրանց գործողությունները համակարգելու համար:
«Դա ամբողջական ռազմավարության օրինակ է։ Մենք պետք է պայքարենք ԻՊ-ի դեմ և մենք կպայքարենք»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)