Սիրիայի բանակը Պալմիրայի շրջանում ոչնչացրել է 40 ահաբեկիչների և 20 զրահամեքենա. գեներալ
Աշխարհ
Սիրիական բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրայի շրջանում ոչնչացրել են 40 գրոհայինի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ալ-Գիյալ լեռան շրջանում Ալ-Սուֆուհ Ալ-Շարկի տեղանքում: Սպանված ահաբեկիչների մեծ մասն օտարերկրացիներ են եղել: Ոչնչացվել են առնվազն 20 զրահապատ մեքենաներ և գնդացիրներով մի քանի պիկապներ:
Նրա խոսքով՝ այժմ զորքերը կատաղի մարտեր են վարում ԻՊ-ի ահաբեկիչների հետ: Նրանց հաջողվել է զբաղեցնել գրոհայինների դիրքերը Հոմսի քրիստոնեական Սադադ քաղաքից արևելք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից