Լիբանանում ձերբակալվել է ծայրահեղականը՝ երկրի հյուսիսում «իսլամական էմիրաթ» ստեղծելու փորձի համար
Աշխարհ
Լիբանանի անվտանգության ուժերը ձերբակալել են իսլամիստ ծայրահեղականների ղեկավար Զիյադ Հալեդ ար-Ռիֆաիին, ով սերտորեն կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հայտնում է Daily Star-ն իր կայքում:
Ար-Ռիֆաին Լիբանանի հյուսիսում և Բեքաա հովտում սահմանապահների վրա զինված հարձակում կազմակերպելու համար իշխանությունների կողմից եղել է հետախուզման մեջ: Նա արդարադատությունից թաքնվող 2 այլ իսլամիստների հետ ծրագրեր է մշակել՝ «իսլամական էմիրաթ» ստեղծելու հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում և հարևան Աքար ու Դինիյա շրջաններում, և սունիական երիտասարդությանը քարոզել է հարևան Սիրիայում կռվել ԻՊ-ի շարքերում:
Լիբանանի զինծառայողները երկուշաբթի իրականացված հարձակման արդյունքում Տրիպոլիում ձերբակալել են ալ-Ռիֆաիի կողմնակիցների մեծ խմբի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից