ՉԺՀ-ում տարեկան 3 միլիոնով ծնելիության աճ են կանխատեսում «մեկ երեխայի» քաղաքականությունից հրաժարվելուց հետո
Աշխարհ
Չինաստանում ամեն տարի լրացուցիչ մինչեւ 3 միլիոն երեխայի ծնունդ Է սպասվում այն բանից հետո, երբ ՉԺՀ-ի իշխանություններըը հրաժարվեցին «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից: Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Այս միտումը կդիտվի առաջիկա հինգ տարվա ընթացքում, նշվում է հաղորդագրություններում, որոնցում հղում է արվում ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային մանկածնության գործերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վան Պեյանին:
Նրա խոսքով՝ դա թույլ կտա մասամբ լուծել զբաղված բնակչության թվաքանակի կրճատման խնդիրը:
Հոկտեմբերի վերջին Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ընտանիքներին թույլատրել է երկրորդ երեխան ունենալ:
2014 թվականին Չինաստանում ծնվել Է շուրջ 17 մլն երեխա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից