Բենեդիկտ Քամբերբետչը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Բրիտանական կայսրության շքանշան է հանձնել բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբետչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Քամբերբետչը բարձր պարգևն ստացել է իր դերասանական աշխատանքի և բարեսիրական գործունեության համար: Հանդիսավոր արարողության ժամանակ դերասանին ուղեկցել է կինը՝ Սոֆի Հանթերը:
«Սա բացառիկ իրադարձություն է, և ես զգում եմ, որ մեծ առանձնաշնորհում է գտնվել այստեղ և գնահատված լինել այս կերպ»,- հայտարարել է Քամբերբետչը BBC-ին:
Բենեդիկտ Քամբերբետչը թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան է, որն առավել մեծ հռչակ ձեռք բերեց BBC-ի «Շեռլոք» սերիալի նկարահանումներից (2010) հետո: Քամբերբետչն այս տարի երկու անգամ «լավագույն դերասան» կատեգորիայում անվանակարգության է ներկայացվել «Օսկար» մրցանակի և կինեմատոգրաֆիայի բնագավառում ԲԱՖՏԱ մրցանակի համար, բայց երկու անգամ էլ հաջողություն չի ունեցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից