Թրամփը չի հասկանում՝ ինչպես կարելի է չաջակցել Սիրիայում ՌԴ-ի կողմից իրականացվող գործողությանը
Աշխարհ
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, հավանություն է տալիս Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը և չի հասկանում՝ ինչպես կարելի է այլ կարծիք ունենալ այդ հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցող հանրապետական քաղաքական գործիչների՝ նոյեմբերի 10-ին կայացած համազգային հեռուստաբանավեճի ընթացքում:
«Եթե Պուտինը ցանկանում է մտնել ու ոչնչացնել «Իսլամական պետությունը», ապա ես 100 տոկոսով պաշտպանում եմ դա և չեմ կարող հասականալ՝ ինչպես որևէ մեկը կարող է դեմ լինել դրան»,- ասել է Թրամփը:
«Նա կարող է միջամտել, մենք պետք է միջամտենք, բոլորն էլ պետք է միջամտեն»,- հավելել է միլիարդատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից