A321-ի զոհերի աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը կարող է ավարտվել փետրվարին
Աշխարհ
Եգիպտոսում աղետի ենթարկված A321 ավիահանրանավի ուղեւորների աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը կարող Է ավարտվել հաջորդ տարվա փետրվարին, ինչը հետեւում Է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինի՝ լրագրողների համար արված հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հաշվի առնելով այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, ծագումնաբանական փորձաքննությունը կարող Է տեւել երեք շաբաթից մինչեւ երեք ամիս»,- ասել Է Ալբինը:
Ինչպես լրագրողներին հայտնել են փոխնահանգապետի աշխատակազմում, ծագումնաբանական փորձաքննությունն սկսվել Է նոյեմբերի առաջին օրերին, երբ նյութերից հաջողվել Է ստանալ ճանաչման ընթացակարգ անցնող բոլոր ուղեւորների ԴՆԹ-ն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից