Զապորոժիեում զորավարժությունների ժամանակ կործանվել է Սու-25 ռազմական ինքնաթիռը
Աշխարհ
Զապորոժիեում ուսումնական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է 1992 թվականին ծնված օդաչուն: Դեպքի վայրում աշխատում է որոնողափրկարարական թիմը:
Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում, ճշգրտվում են պատճառները և հանգամանքները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից