ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ սիրիական զորքերն ազատագրել են Քվայրես օդանավակայանը
Աշխարհ
Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել են Հալեպի նահանգում գտնվող Քվայրես ռազմական օդանավակայանը, որն ավելի քան երկու տարի շրջապատված է եղել զինյալներով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Օդանավակայանը շրջապատող ահաբեկիչների կրակային դիրքերի և հենակետերի տեղակայման մասին տեղեկությունները ստացվել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների կողմից և հաստատվել Բաղդադի տեղեկատվական կենտրոնում, նշել է գեներալը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից